Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 09:54 18-04-2022

Լարվածություն պիտի ստեղծվի, որ վարչապետի այցը հետաձգվի

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ հղած պատգամի ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցին, լավատեսություն է հայտնել. «Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարություններին հանդիպան և շենացնելու եք մեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրությունն ու արդարությունը պիտի հաղթեն, որ պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը»: Որո՞նք են այս լավատեսության հիմքերը։


Վերջին տարիներին վերլուծաբանները հաճախ են զուգահեռ տանում մեր օրերի և 1920-1921 թթ. ողբերգական իրադարձությունների միջև, երբ, Ռուսաստանն ու Թուրքիան եղբայրանալով, բռնազավթեցին Հայաստանը, իսկ Արցախը նվիրեցին Ադրբեջանին։ Այս զուգահեռների սարսափը ցրելու և հանրությանը դիմադրական տրամադրություն հաղորդելու համար նշենք մի քանի գործոններ՝ որպես ապացույց, որ կաթողիկոսի լավատեսությունը օբյեկտիվ հիմքեր ունի։

Առաջին՝ հիմա 11-րդ Կարմիր բանակը չկա։ Ռուսաստանը կորուստներ է կրում ուկրաինական ճակատում։ Եվ ենթադրելի է, որ չի կարողանա նոր ճակատ բացել Հարավային Կովկասում։ Երկրորդ՝ հիմա ՀՀ-ում չկան բոլշևիկներ՝ չհաշված ռուսական գործակալներին, որոնք ժողովրդականություն չունեն։ Երրորդ՝ հիմա ԱՄՆ-ն, Եվրամիությունը աջակցում են Հայաստանի անկախությանը, ջանքեր գործադրում Արցախի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հայտնի սկզբունքներով կարգավորելու համար։

Քաղաքական համայնքը, մասնավորապես՝ ընդդիմությունը, ելնելով այս օբյեկտիվ գործոններից, կարող է, օրինակ, բարձրացնել ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լյուստրացիայի, Ուկրաինային աջակցելու, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցեր։ Պարզ ասած՝ Հայաստանն ու Արցախը կաթողիկոսի լավատեսությունն իրականացնելու համար պետք է կանգնեն ՀՀ անկախության և Արցախի ազատության դիրքերում, մերժեն դրանք կասկածի դնող ցանկացած առաջարկ։

Ամիսներ առաջ Բելառուսի նախագահը հայտնեց, որ ՀՀ անկախության դեմ քայլեր են մշակում։ Ուստի քաղաքական համայնքում մտահոգություն կա, որ վաղը՝ ապրիլի 19-ին, Մոսկվայում ՀՀ վարչապետին հակահայ առաջարկներ են արվելու։ Դրա դեմն առնելու համար ենթադրելի է, որ ներքաղաքական լարվածություն կստեղծվի կամ նման հիմնավոր պատճառ, որ վարչապետի այցը հետաձգվի մի քանի շաբաթով, մինչև ուկրաինա-ռուսական պատերազմը ավարտվի, ՌԴ-ի՝ Հարավային Կովկասից հեռանալու հարցը լուծվի, իսկ Ֆրանսիայում հետընտրական կայունություն հաստատվի և հնարավոր լինի իրականացնել հայ-ֆրանսիական հավակնոտ ծրագրերը, այդ թվում՝ Արցախի անկախության ճանաչման ֆրանսիական նախաձեռնությունը։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան