copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 16:47 16-04-2022

Լոկոմոտիվի պաշտպան Տիկնիզյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայացուցիչները կապ են հաստատել խաղացողի հետ, սակայն ստացել են հերթական մերժումը։
Հիշեցնենք, որ Տիկնիզյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում հանդես գալու փորձ ունի, սակայն այս պահին նա չի խաղացել երկրի գլխավոր թիմում, ուստի հնարավորություն ունի փոխել մարզական քաղաքացիությունը՝ այլ թիմում խաղալու համար։
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում Տիկնիզյանը 7 հանդիպում է անցկացրել, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում մայրաքաղաքային ԲԿՄԱ-ի շրջանավարտը, որը նախորդ ամառ է տեղափոխվել «Լոկոմոտիվ», խաղացել է 20 խաղ և ունի երեք կարմիր քարտ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում