copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:48 16-04-2022

Դուդը, Շուլմանը, Դոբրոխոտովը և Ելկինը ներառվել են «օտարերկրյա գործակալների» ԶԼՄ-ների ռեեստրում

Լրագրող, հայտնի վիդեոբլոգեր և փաստագրական ֆիլմերի հեղինակ Յուրի Դուդը, քաղաքագետ Եկատերինա Շուլմանը, The Insider-ի գլխավոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովը և «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող ծաղրանկարիչ Սերգեյ Ելկինը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից ներառվել են «օտարերկրյա գործակալների» ԶԼՄ-ների ռեեստրում:

Ռեեստրում ընդգրկված են նաև լրագրող Կարեն Շահինյանը, Ռուսական ԼԳԲՏ ցանցի հոգեբանական ծառայության ղեկավար Մարիա Սաբունաևան, ֆեմինիստ և ԼԳԲՏ ակտիվիստ Ռեգինա Ձուգկոևան, «Սևեր.Ռեալիի» հետ համագործակցող լրագրողներ Ալեքսեյ Սեմյոնովը և Կիրիլ Կրուգլիկովը։

Այժմ ռեեստրում են 142 իրավաբանական անձ և Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ճանաչվել են «օտարերկրյա գործակալների» ԶԼՄ-ներ: Ռեեստրում ընդգրկվելը անձի առջև մի շարք պահանջներ է դնում, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև պարտավորություն սոցիալական ցանցերում բոլոր գրառումների մակնշման։ Խախտման համար սպառնում է վարչական, այնուհետև նաև քրեական պատասխանատվություն։

Արդարադատության նախարարությունը, ինչպես միշտ, ցուցակում ընդգրկվելու պատճառների մասին չի հաղորդել։ Նրանցից շատերը վերջին ժամանակներս այս կամ այն ​​կերպ արտահայտվել են Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ։