copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:29 16-04-2022

Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին մեկնել է Ուկրաինա

Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան, ինչպես նաև «Միացյալ ազգային շարժման» անդամներ Էկա Խերխեուլիձեն և Կոբա Նակոպիան գտնվում են Ուկրաինայում։

Ինչպես հայտարարել է Մելիան ասել «Մտավարի արխի» հեռուստաալիքին, իրենց ուղևորության ընթացքում նրանք ներկայացնում են ոչ թե վրացական ընդդիմությանը, այլ վրաց ժողովրդին, որի մեծ մասը համերաշխ է Ուկրաինայի հետ։ Քաղաքական գործչի խոսքով՝ այդ պատվիրակության կազմում լինելը թույլ կտա իրենց տարբեր հանդիպումներ անցկացնել։