copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:53 16-04-2022

Կիևի մարզում ռմբակոծվել է հրթիռներ արտադրող «Նեպտուն» գործարանը

Կիևի մարզում ապրիլի 15-ի գիշերը ռուսական հրթիռային հարվածի հետևանքով փլուզվել է «Նեպտուն» հականավային հրթիռներ արտադրող գործարանը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

Ինչպես պարզաբանում է գործակալությունը, խոսքը Ժուլյանսկի մեքենաշինական «Վիզար» գործարանի մասին է։

«Վիզար»-ին հարվածելու մասին առավոտյան ճեպազրույցում հաղորդել է նաև ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Հարձակման հետևանքով, նրա խոսքով, «ոչնչացվել են մեծ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև հականավային հրթիռների արտադրության և վերանորոգման արտադրամասերը»։

Ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները հայտարարել են, որ ուկրաինական արտադրության «Նեպտուն» հականավային հրթիռներով ապրիլի 13-ի գիշերը գրոհի է ենթարկվել «Մոսկվա» հածանավը։