copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:38 15-04-2022

Հնդկաստանում չորս տղամարդ բռնաբարել են բենգալյան մողեսի

Հնդկաստանում քրեական գործ է հարուցվել տղամարդկանց դեմ, որոնք կալանավորվել են բենգալյան մողեսին բռնաբարելու կասկածանքով, հաղորդում է DNA India-ն։

Դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրայի Սահյադրի վագրերի արգելոցում։ Նշվում է, որ մողեսի նկատմամբ սեքսուալ բնույթի կադրերը արձանագրվել են ձերբակալվածներից մեկի բջջային հեռախոսում։ Այժմ մեղադրյալներ Սանդիփ Թուկարամ Պավարը, Մանգեշ Կամտեկարը, Աքշայ Կամտեկարը և Ռամեշ Գագը գրավի դիմաց ազատ են արձակվել։

Տեղի պաշտոնյաների խոսքով՝ մեղադրյալները, ենթադրաբար, որսորդներ են եղել՝ ձերբակալվածներից մեկն իր հետ ատրճանակ է ունեցել։ Բացի մողեսին բռնաբարելուց, նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվում արգելոցի մաս կազմող Չանդոլի ազգային պարկ ապօրինի ներթափանցելու համար։