copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:37 15-04-2022

Արցախը զենք է վերցնելու, արցախցիների համար Ադրբեջանի կազմում մնալը կարմիր գիծ է. Վահան Բադասյան

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը, ինչը ենթադրում է, որ ՀՀ իշխանությունները դիտարկում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորությունը։

Փաշինյանի այս հայտարարությունը երեկ քննարկվեց նաև Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում, որից հետո հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ որևէ մեկն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու։

Oragir.news-ի հետ զրույցում Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանն ասաց, որ արցախցիների համար Ադրբեջանի կազմում լինելը կարմիր գիծ է։

«Մենք հաստատ չենք մնալու Ադրբեջանի կազմում, ու դրա մասին և թուրքը գիտի, և ամբողջ աշխարհը։ Երբ թուրքն ասում է, որ պետք է մնանք Ադրբեջանի դրոշի ներքո՝ գիտի, որ այդ դեպքում Արցախը սկսելու է հայաթափվել, դրա համար էլ ասում է։ Մեր անելիքներն այս իրավիճակում շատ են։ Մեզ համար հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից։ Բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները հավատում թուրքերի խոսքերին, որովհետև իրենք իրականում պարզ ասում են, որ իրենց պետք է Հայաստանը, Երևանը, որ իրենք փորձելու են վերացնել հենց Հայաստանը և արդեն սկսել են հայ ժողովրդի բնաջնջման պրոցեսը»։

Բադասյանը նշեց, որ իր համար անհասկանալի է նաև, որ Փաշինյանի հայտարարությունից հետո ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում չկա ընդվզում։ «Տպավորություն է, որ հայ ազգը կամ անճար է, կամ անտարբեր։ Մեզ այս իրավիճակում մի բան է մնում՝ կոնսոլիդացիա հայտարարել, մենք դա արդեն արել ենք։ Մենք պետք է անցնենք խորը պաշտպանության, ինչպես դա եղել է 1990-ական թվականներին, այդ ժամանակ էլ մենք բավական ծանր իրավիճակում էինք։ Արցախը զենք է վերցնելու։ Մի խոսքով՝ մենք հիմա գործով ենք զբաղված։ Թող որևէ մեկը չկասկածի, որ Արցախի բանակն ու ժողովուրդը ի վիճակի են դիմադրության»։

Հարցին՝ օրեր առաջ Արցախում Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ ստորագրահավաք էր անցկացվում, արդյոք այդ հարցը դիտարկվո՞ւմ է Արցախի իշխանությունների կողմից՝ նա պատասխանեց, որ այդ ստորագրահավաքը առանձին անհատների նախաձեռնություն է եղել. «Նման հարց չի քննարկվում, այդպիսի բան գոյություն չունի։ Այսուհետ մենք ինչ էլ անենք՝ անելու ենք համաձայնեցված կարգով, բայց այդ հարցը չի դիտարկվում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ