Ներքին 4 տարի առաջ - 13:39 15-04-2022

Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության համար Դումանյանը կառավարությունից 750 մլն 192 հազար դրամ է ուզում

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում վերաբաշխում կատարելու և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը։

Դումանյանն ասաց, որ 2022 թվականի մայիսի 21-ից 31-ը ընկած ժամանակաշրջանում Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով, ավելի մանրամասն՝ ռինգերի, տանձիկների, ձեռնոցների ձեռք բերման, տեղափոխման և մաքսազերծման, առաջնության հյուրընկալման և անդամավճարի սպասարկման համար ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային է հատկացվել 77 մլն 768 հազար դրամ։

«Դրանց մի մասն արդեն ձեռք է բերվել և գտնվում է Լարսի անցակետում։ Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների կազմակերպման և անցկացման համար «Ֆակտորի» փրոդաքշնին խնդրում եմ տրամադրել 750 մլն 192 հազար դրամ»։

Որոշումը միաձայն ընդունվեց։

Մանրամասն ՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը