Ներքին 4 տարի առաջ - 12:02 15-04-2022

Կառավարության կողմից սուբսիդավորման վարկ տրամադրելու ծրագիրն ընդունվեց


Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց «Բնակարանների ռենովացիայի» ծրագիրը, ըստ որի՝ Խորհրդային Միության ժամանակ՝ հատկապես մարզերում, կառուցվել են բնակարաններ, որոնց հսկայական մասը չի օգտագործվում վերջին 30-40 տարիների ընթացքում, իսկ բնակարանների զգալի մասը լքված վիճակում է եղել։

Ղուլարյանի խոսքով՝ այս ընթացքում քանի որ կտրուկ ավելացել է վարձով բնակարանների պահանջարկը, աճել են գները։

«Ուզում ենք գործարկել պետական ծրագիր, որի շրջանակներում մեր քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և ռենովացիայի՝ վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար»։

Փաշինյանն ասաց, որ այս ներդրումն իրեն կարդարացնի, քանի որ հոսանքի համար պակաս վճար կվճարի քաղաքացին. «Կառավարությունն ասում է՝ մենք այս ծրագիրն անում ենք, բանկեր և քաղաքացիներ, իրար հետ աշխատեք։ Կառավարության դերը նրանում է, որ մինչև 14 % այդ վարկերի տոկոսադրույքները կառավարությունը սուբսիդավորում է, այսինքն՝ փակում է տոկոսները քաղաքացիների փոխարեն՝ կախված մարզերից»։

Որոշումն ընդունվեց միաձայն։

Մանրամասնը ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում