copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:50 14-04-2022

Ռուս խաղաղապահները միայնա՞կ են գործել՝ պատգամավորներին Արցախ չթողնելու գործում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկում էին ընդդիմադիրներին Արցախ չթողնելու միջադեպը: Ընդդիմությունը կարծում է, որ դա Ալիեւ-Փաշինյան զույգի մտահղացումն է, իսկ Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ ռուս խաղաղապահները միայնակ են գործել` վախեցել են հնարավոր սադրանքներից։


Իշխանական շրջանակները չէին բացառում, որ այդ մասին ռուսական կողմը պաշտոնական պարզաբանում կտարածի կամ ռուսաստանցի քաղաքագետների միջոցով մեկնաբանություններ կանի, որ, դատելով ՀՀ ԱԺ ընդդիմադիրների՝ խորհրդարանի դահլիճում արած հայտարարություններից ու դրոշի տեղադրման արարողություններից, հնարավոր է Արցախում որոշ շրջանակների մոտ ոգեւորություն առաջանար, եւ դա ներքաղաքական սրացումներ առաջացներ, Արցախում ոմանք գնային արկածախնդրության, եւ իրենք չկարողանային իրենց մանդատի շրջանակներում իրականացնել խաղաղապահների վրա դրված առաքելությունը, ուստի փորձել են կանխել նման ելքը` պատգամավորների մուտքն արգելելով։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի