copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:37 12-04-2022

Նյու Յորքի մետրոյում հրաձգության հետևանքով առնվազն 13 վիրավոր կա

Երեքշաբթի՝ ապրիլի 12-ին, Նյու Յորքի մետրոյի «36-րդ փողոց» կայարանում հրաձգության հետևանքով առնվազն 13 մարդ վիրավորվել է, հայտնել են ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը։ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի կայարանում ակտիվ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, գրել է ոստիկանությունը Թվիթերում։ Միաժամանակ, իրավապահները կոչ են արել բնակիչներին խուսափել կայարանի շրջակայքից։

Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ հաղորդում են հինգ մարդու մահվան մասին, այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին, որը, ենթադրաբար, կրել է նարնջագույն աշխատանքային բաճկոն և հակագազ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է դեպքի մասին, Սպիտակ տան պաշտոնյաները կապի մեջ են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի և ոստիկանության հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում