copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:59 11-04-2022

Վահրամ Դումանյանն ընդունել է ծրագրավորման մրցույթի ամենատիտղոսակիր օլիմպիականին

Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կմեկնարկի Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը: Ծրագրավորման աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։

Մրցույթի նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գենադի Կորոտկևիչին և ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականի՝ Գենադի Կորոտկևիչի ներկայությունը կոգևորի մրցույթի մասնակիցներին և կբացահայտի ապագա չեմպիոն դառնալու ուղին:

Նշենք, որ Գենադի Կորոտկևիչը 11 տարեկանում առաջին անգամ մասնակցել է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային (IOI) և նվաճել արծաթե մեդալ։ Որպես մրցույթի ամենակրտսեր հաղթող՝ Գենադի Կորոտկևիչի հաղթանակները մեծ ուրախություն են պարգևել մրցութային հանձնաժողովին և մասնակիցներին: Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI) ռեկորդակիր է (6 ոսկե և 1 արծաթե մեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող, ICPC-ի կրկնակի չեմպիոն է (երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։ 2014-2021 թթ. Գենադի Կորոտկևիչն անընդմեջ հաղթել է Google Code Jam-ում, 4 անգամ՝ Facebook Hacker Cup-ում, 6 անգամ՝ TopCoder Open-ի մրցույթներում։ Ներկա պահին ունի ամենաբարձր վարկանիշը Codeforces-ում։ Գենադի Կորոտկևիչը սովորել է Սանկտ Պետերբուրգի ITMO համալսարանում, 2019 թվականին նույն բուհում ստացել է PhD։

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը՝ ծրագրավորման օլիմպիական շարժման հանրահռչակման, դրա զարգացման և գալիք սերունդներին փոխանցման համար: Նա գոհունակություն է հայտնել, որ մրցույթին ավանդաբար մասնակցող երեք հիմնական թիմերից (ԵՊՀ, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) բացի՝ այս տարի մրցույթին մասնակցում են նաև ՀՀ այլ բուհեր:

Գենադի Կորոտկևիչն իր հերթին ներկայացրել է ծրագրավորման օլիմպիական շարժման ներկա վիճակը և դրա զարգացման նախադրյալները: Նա նշել է, որ ՌԴ և այլ երկրների բուհերի ուսանողների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն, և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված խոչընդոտներն այլևս անցյալում են, քանի որ դրանք նվազեցրել էին անմիջական շփումը թիմերի միջև:

Վահրամ Դումանյանը Գենադի Կորոտկևիչից և Ալբերտ Սահակյանից հետաքրքրվել է մրցույթի նախապատրաստական աշխատանքների անցկացման, թիմերի պատրաստվածության և ընթացիկ այլ հարցերի մասին: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մրցույթի՝ պատշաճ մակարդակով իրականացմանը և շեշտել, որ ներկայում Հայաստանում ստեղծված են ինտելեկտուալ, գիտական և բիզնես նախադրյալներ՝ ՏՏ ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար:

Հավելենք, որ Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթը կանցկացվի միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ, կմասնակցի 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների: Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերությունը։


facebook sharing button
messenger sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ