copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:37 08-04-2022

Վրաստանը թույլ չի տա պատժամիջոցային բեռի փոխադրում իր տարածքով. Ղարիբաշվիլի

Վրաստանը երբեք թույլ չի տա որևէ պատժամիջոցային բեռի փոխադրում իր տարածքով։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատժամիջոցները շրջանցելու նպատակով մաքսանենգ ուղիներ է ստեղծում, որոնք անցնում են, մասնավորապես, Վրաստանի տարածքով։ Միաժամանակ նշվել է, որ վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները քաղաքական ղեկավարությունից հրահանգներ են ստացել՝ չխոչընդոտել մաքսանենգների գործունեությանը։

«Ուզում եմ միանշանակ հայտարարել, որ Վրաստանը երբեք թույլ չի տա որևէ պատժամիջոցային բեռի փոխադրում… Մեղադրանքները, թե իբր դրան մասնակից է կառավարությունը, աբսուրդային են, դա կատարյալ աբսուրդ է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ