copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:23 08-04-2022

Ակնհայտ է, որ դրոշ ներկելը իրականացվել է կապիտուլյանտի հանձնարարականով. Հայկ Մամիջանյան

«Սասնա ծռեր համահայկական շարժում» կուսակցությունն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ցուցադրել է, թե ինչպես են Արցախից եկած երկու քաղաքացի «Ֆրանսիայի հրապարակում» ներկում Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը։

Oragir.news-ը կապ հաստատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ՝ հարցնելով, թե իր կարծիքով՝ դրոշը ներկելը եղել է Նիկոլ Փաշինյանի՞ հրամանով. «Սա ակնհայտ է, որ իրականացվել է կապիտուլյանտի հանձնարարականով, և «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որն ունի հստակ տեռորիստական հակումներ, արդեն իսկ դրսևորել էր իր հետագծի ընթացքում ապազգային մոտեցումներ, Փաշինյանի հանձնարարականով են փաստորեն ապազգային փոփոխությունները կատարվում օրենքի մեջ, ու փաստորեն հանրությունը եզրակացություն կկազմի դրա վերաբերյալ և կհասկանա, թե որքանով է ընդդիմադիր այս կազմակերպությունը»։

Հարցին՝ հնարավո՞ր է հայտարարություն անի դեպքի վերաբերյալ, այն դեպքում, երբ հեղափոխությունից հետո ՊԵԿ աշխատակցին դրոշը գետնին դնելու համար ազատեց աշխատանքից՝ պատասխանեց. «Փաշինյանն այնքան մեղքեր ու հանցագործություններ է գործել պետության և ազգի նկատմամբ, որ ինքը շատ երկար ժամանակով գնալու է դատապարտման»։

Oragir.news-ը կապ հաստատեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ՝ հարցնելով, թե իրավական առումով ի՞նչ պատիժ է սահմանվում: Վերջինս պատասխանեց. «Արցախի պետական դրոշի մասին օրենքը սահմանվում է ԱՀ Սահմանադրությամբ, որը շատ հստակ է, Դրոշի մասին օրենք կա։ Եթե նորմերով սահմանված, խորհրդանիշի վրա այլ մեխանիկական ներգործություն ես անում, որի արդյունքում դրոշի վրա սահմանված բաղադրիչները փոփոխության են ենթարկվում, դա արդեն համարվում է դրոշ պղծել։ Սահմանադրության հոդված 16.1-ում գրված է, որ այն դիտավորյալ վնասողը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք, որպես կուսակցություն, ակտիվ քաղաքական գործունեություն չեն ծավալում, բայց այն, ինչ արել են, լավ են արել. «Դա դրոշի պղծել չէ, այլ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վերականգնման խորհրդանշական ակտ է, և ԿԳԲ-ական գաղափարները պետք է արմատախիլ անել, քանի որ անսովոր է շատերի համար և որոշակի հարցեր է առաջացնում»:

Հարցին, թե գիտի՞ արդյոք, որ Սահմանադրությամբ պատիժ է սահմանվում դրոշը վնասելու համար, նա պատասխանեց. «Չհասկացա, դրոշը վերականգնվել է, չի պղծվել, փաստաբանը, ով նման բան է ասել, փոխանցեք, որ ԿԳԲ-ի քարոզիչ է»։

Քնարիկ Պետրոսյան




Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի