Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:17 07-04-2022

Ծերանում ենք...

2022թ.-ի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում ծնվել են համապատասխանաբար 2868 և 2476 երեխա։ Անցած տարվա հունվարին գրեթե նույն ցուցանիշն է եղել, մինչդեռ փետրվարին ավելի քան 200-ով ավելի երեխա է ծնվել հանրապետությունում։ 2020թ.-ին նույնպես ծնունդների թիվն ավելին է եղել։

2022թ.-ի նույն ժամանակահատվածում (հունվար-փետրվար ամիսներին) հանրապետությունում մահացածների թիվը կազմել է համապատասխանաբար 2418 և 3241 մարդ։ 2021թ.-ին՝ 3013 և 2789 մարդ։ Երկու ամիսներին էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բնակչության թվաքանակի անկում է գրանցվել։ 2020թ.-ի փետրվարին մահերի թիվը գրեթե 500-ով պակաս է եղել 2022թ.-ի փետրվարին մահացածներից թվից։ Նշենք նաև, որ թվերի գերառատությունից խուսափելու նպատակով չենք ներկայացնում 2019 և 2020թթ.-ների վիճակագրությունը, որից պարզ է դառնում, որ ամեն հաջորդ տարում ժողովրդագրական վիճակն ավելի է վատացել։

Ամուսնությունների թվի առումով վիճակը կարծես համեմատաբար գոհացնող է. 2021թ.-ի հունվարին գրանցվել է ամուսնության 1124 դեպք, փետրվարին՝ 1108։ Այս տարվա հունվարին ամուսնացել են 1746 զույգ, փետրվարին՝ 1517։ Մինչդեռ ամուսնալուծությունների անընդմեջ աճող թիվն անհանգստացնող է. 2021թ.-ին հանրապետությունում գրանցվել է ամուսնալուծության 270 ակտ, փետրվարին՝ 309, 2022թ.-ին համապատասխանաբար՝ 371 և 369։

Այս թվերը հրապարակել է Վիճակագրության կոմիտեն, ինչից կարելի է պատկերացնել հանրապետությանը վերաբերող հիմնական ժողովրդագրական այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում վերջին տարիներին։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն