copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:58 07-04-2022

Շահարկումները ռուսներին են բնորոշ. Ուկրաինայի իշխանությունները՝ ի պատասխան Լավրովի մեղադրանքների

Ուկրաինայի իշխանություններն արձագանքել են Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինային մեղադրել է Ստամբուլի պայմանավորվածություններից շեղվելու մեջ։ Մասնավորապես, նրա խոսքով, Ուկրաինան առաջարկում է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը, իսկ այդ միտքն անընդունելի է։

Ի պատասխան ռուսական կողմի մեղադրանքների՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ուկրաինսկայա պրավդա»-ին ասել է, որ իր երկիրը բանակցություններին մոտենում է «առանց շահարկումների, ինչը բնորոշ է ռուսներին, ովքեր սադրիչ հրապարակային հայտարարություններով փորձում են ճնշում գործադրել այլ կողմի դիրքորոշման վրա»: Պոդոլյակը չի բացահայտել Ուկրաինայի դիրքորոշման մանրամասները։

Ուկրաինայի բանակցային խմբի ղեկավար Դավիթ Արախամիան հավելել է, որ խումբն անմիջականորեն չի փոխգործակցում Սերգեյ Լավրովի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ