Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:17 07-04-2022

Գործարանը հնարավոր է չաշխատի՝ նավթամթերքի ավելցուկի պատճառով. «Լուկօյլ»

«Լուկօյլ» ընկերությունում սպասում են նավթավերամշակման գործարանների աշխատանքի դադարեցման՝ նավթամթերքների ավելցուկի պատճառով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար և համասեփականատեր Վագիտ Ալեքպերովի նամակին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։


Սահմանված հակառուսական պատժամիջոցների պատճառով «վերամշակման մեջ տեղի է ունեցել մազութի բեռնման ծավալների կտրուկ նվազում և, որպես հետևանք, պահեստարաններում այդ վառելիքի ավելցուկի ձևավորում»։ Այդ պատճառով նավթավերամշակման գործարանը կանգնեցնելու ռիսկ կա, ինչի հետևանքով կնվազի վառելիքի արտադրությունը, ասվում է նամակում։

Լոգիստիկայի և մատակարարումների վճարման հետ կապված դժվարություններից հետո բարդացել են նաև Ռուսաստանից մազութի մատակարարումները: 2022 թվականի մարտին, փետրվարի համեմատ, դրա արտահանումը նվազել է ավելի քան մեկուկես անգամ, հավելել է Օլեգ Ժիրնովը KPMG-ից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ