Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 10:38 01-07-2023

Թոշակը պետք է այնքան բարձր լինի, որ թոշակառուն չաշխատի․ հարցում

Կառավարության երեկվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ավելացնել թոշակների ու նպաստների չափերը։ Այսպիսով` նվազագույն կենսաթոշակի չափը այսուհետ կկազմի 36 000 դրամ` 31 600–ի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակը` 24 000 դրամ` 21 000-ի փոխարեն։ Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը. ծերության նպաստի չափը կկազմի 36 000 դրամ` 31 600–ի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի թոշակը` 39 000 դրամ` 31 600–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 37 500 դրամ` 31 600–ի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 36 000 դրամ` 31 600–ի փոխարեն։

Oragir.News-ը թոշակառուներից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են, որ կենսաթոշակը բարձրանում է, ի՞նչ կփոխի դա նրանց կյանքում, և գո՞հ են արդյոք կառավարությունից։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ լսել են, սակայն չեն հավատում, որ կբարձրանա։ Մի մասն էլ ասաց, որ թոշակի բարձրացման հետ թանկանում է նաև սնունդը, ինչը ոչ մի օգուտ չի բերում նրանց։

«Թոշակը պետք է այնքան բարձր լինի, որ թոշակառուն չաշխատի»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում