copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:17 07-04-2022

Մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով, որը կանանց մեկամսյակի գագաթնակետն է:

Հայաստանը, թերեւս, բացառիկ երկիր է կանանց մեկամսյակի գոյության իմաստով: Այսպես ստացվել է հանգամանքների բերումով, բայց սրա մեջ արդիական մեծ օրակարգ կա, որովհետեւ մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են:

Այո, այս մեկամսյակին մենք ընդգծում ենք գեղեցկությունը, ընդգծում ենք սերը, ընդգծում ենք հարգանքը: Բայց հատկապես այս տարի ուզում եմ ընդգծել ուժը, ուզում եմ ընդգծել պոտենցիալը, ուզում եմ ընդգծել վճռական դերը, ուզում եմ ընդգծել որ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից սկսած, շարունակած հանրային կառավարման, իրավապահ, անվտանգային ոլորտներով, որովհետեւ եթե այս ոլորտներում կանանց պոտենցիալը չներգրավենք, նշանակում է երկրի զարգացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները կիսատ ենք օգտագործում:

Ու եթե սրան գումարենք նաեւ ժողովրդագրական խնդիրների լուծման առումով կանանց բացառիկ դերակատարումը, առավել պարզ կդառնա թե ինչու եմ ասում, որ մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է:

Այդ վճռական դերը կյանքի կոչելու հնարավորություն տալն է մեր կառավարության քաղաքականությունը եւ հույս ունենք ստանալ ձեր գործնական աջակցությունը:

Այսօրվա առիթով խոնարհումի ամենաջերմ խոսքեր եմ հղում հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին եւ ընդգծելով, որ նրանք այսօրվա իմ ասելիքի լիարժեք հասցեատեր են եւ մեր նահատակների անկատար նպատակների իրագործումը պետք է ապրելու, արարելու խթան լինի նաեւ նրանց եւ մեր բոլորի համար:

Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր. Մայրության եւ գեղեցկության այս օրը թող լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ