copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:57 07-04-2022

The New York Times-ի լրագրողները հաստատել են տեսանյութի իսկությունը, որում ուկրաինացիները սպանում են ռուսաստանցի վիրավոր զինվորներին

The New York Times-ը հաստատել է ապրիլի 4-ին համացանցում հայտնված տեսանյութի իսկությունը, որում երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները դիմահար կրակոցով սպանում վիրավոր ռուսաստանցիներին:
Պարբերականի տվյալներով, տեսանյութը նկարահանվել է Կիևից արևմուտք գտնվող Դմիտրովկա գյուղի մոտ։ Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր այս վայրերում ռուսական ավտոշարասյան ոչնչացման մասին։
Տեսանյութում ուկրաինացի զինվորականներից մեկը երկու անգամ կրակում է գետնին ընկած ռուսաստանցի զինծառայողի վրա։ Մոտակայքում պառկած են ևս մի քանի գերիներ՝ ձեռքերը կապված։ Հետին պլանում «V» խորհրդանիշով BMD-2 տիպի զրահամեքենա է երևում։ Ուկրաինացի զինվորականներին կարելի է ճանաչել դրոշի պատկերով վրակարվածքներով և կապույտ թևկապներով, և նրանք բազմիցս կրկնում են «Փառք Ուկրաինային»:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով տեսանյութը, ասել է, որ եթե Կիևը ստանա զինվորականների «որևէ անօրինական գործողությունների» ապացույցներ, ապա դրանք «նորմատիվորեն կտեղափոխվեն իրավական դաշտ»։ Միաժամանակ Պոդոլյակն ասել է, որ ուկրաինացիների գործողությունները պայմանավորված են «հուզական ֆոնով»։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը