copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:42 06-04-2022

Չեխիայի պատգամավորները բանաձեւ են ընդունել՝ ի հիշատակ Հոլոդոմորի

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել՝ ի հիշատակ Հոլոդոմորի՝ 20-րդ դարի 30-ականների սկզբին Ուկրաինայում տեղի ունեցած սովասպանդի։ Ըստ տարբեր հաշվարկների այդ ժամանակ մահացել է երկուսից յոթ միլիոն մարդ, այսինքն՝ հանրապետության բնակչության մոտ մեկ քառորդը։
Պատգամավորները գրում են, որ Հոլոդոմորը տեղի է ունեցել ԽՍՀՄ-ում բռնի կոլեկտիվացման ֆոնին։ 1932 թվականին խորհրդային կառավարությունը ստիպում էր ուկրաինացի գյուղացիներին հացահատիկի անհիմն բարձր տուրքեր վճարել։ Սա ուղեկցվում էր բռնաճնշումների այլ ձևերով և 1932 թվականի գարնանը հանգեցրեց զանգվածային սովի։ Միաժամանակ, Խորհրդային Միությունը շարունակում էր հացահատիկի արտահանումը, ասվում է բանաձևում։
Պատգամավորները նշում են, որ սովը միտումնավոր կազմակերպվել էր Մոսկվայում ստալինյան ղեկավարության կողմից։ «Այսօրվա բանաձևը վճարում է ևս մեկ պատմական պարտք, հատկապես՝ կապված Ուկրաինայի տարածքում շարունակվող ռուսական դաժան ագրեսիայի հետ»,- ասվում է փաստաթղթում։
Պատգամավորներն առանձին բանաձև են ընդունել, որով դատապարտում են ռուսական բանակի գործողությունները Բուչա քաղաքում։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը