copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:16 06-04-2022

Սպորտը նոր հնարավորությունների սկիզբ է. Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել:Ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է 2013 թ.-ից՝ «Հանուն զարգացման և խաղաղության» խորագրով:

Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ: Սպորտը նոր հնարավորությունների սկիզբ է, նոր որակների ձեռքբերման նախապայման՝ ի նպաստ առողջ ապրելակերպի և համընդհանուր համերաշխության:

Առանձնակի ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մարզաշխարհի մեր երախտավորներին, մեր անհաղթ մարզիկներին: Նրանք իրենց կամքի ու աշխատասիրության շնորհիվ կերտած միջազգային բազում հաղթանակներով հայրենասիրության և հայրենանվեր գործունեության լավագույն օրինակներն են: Նրանց անվամբ ու ջանքերով մեր պետությունը ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհին: Թո՛ղ հաղթանակները լինեն շարունակական. դրանցով ապրում և ոգևորվում է ամբողջ հայությունը:

Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, վստա՛հ եղեք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, առկա հնարավորությունների սահմաններում արդեն իսկ ձեռնարկել ու ձեռնարկելու է անհրաժեշտ քայլեր՝ ձեր մարզումային պայմաններն արդի չափանիշներին համապատասխանեցնելու և ձեր միջազգային նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու համար:

Ինչ խոսք, սպորտը միայն պրոֆեսիոնալ զբաղվածություն չէ, այն կարող է լինել յուրաքանչյուրիս ընտրությունը, յուրաքանչյուրիս առօրյա կյանքի բաղադրիչը՝ ի նպաստ հասարակության առողջ ապրելակերպի: Եվ այս համատեքստում առանձնահատուկ դեր ունեն «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրի ներքո անցկացվող մրցաշարերը, որոնք միտված են հանրության շրջանում սպորտի մասսայականացմանը, արդյունքում՝ առողջ ապրելակերպի խթանմանը:

Մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, երկրպագուներին մաղթում եմ քաջառողջություն, կամք ու եռանդ նոր հաղթանակների ճանապարհին:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները