Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:14 05-04-2022

Մեր կատաղությունն արդար մարդու ցասում է. Հայկ Մամիջանյան

Այսօր ընդդիմության հրավիրած հանրահավաքին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց.

«Ես էլ ձեզ պես, հրապարակում կանգնած, ատամներս կրճտացնելով, ասում էի՝ հերիք ա ելույթ ունենաք, հավատում էի, որ հրապարակը լցնելով, փողոցները փակելով, բուհերում, թաղապետարաններում անհնազանդության խաղաղ ակցիաներ անելով, բերման ենթարկվելով, ձերբակալվելով՝ սա կգնա: Ես էլ ձեզ պես գլխավոր շտաբի հայտարարության ժամանակ մտածել եմ, որ հաղթանակը մոտ է, ու գիշեր եմ անցկացրել Բաղրամյանում, հետո՝ Դեմիրճյանում: Չեմ հավատացել ընտրություններին, բայց ամեն ինչ արել ենք բոլորս, քարոզել, համոզել, հետո տեսել ենք սրանց լկտի ծիծաղն ու կատաղել, բայց մեր կատաղությունը չար չէ, մեր կատաղությունն արդար ցասում է, հայրենասեր մարդու արդար ցասում: Ես այսօր ելույթ չեմ ունենալու, ես եկել եմ՝ զրուցելու յուրաքանչյուրիդ հետ, այստեղ կանգնածների հետ, որոնք, ամիսներ շարունակ ձյան տակ, անձրևի տակ, առանց տրտնջալու, պայքարել են շատերի փոխարեն, բայց բոլորի համար: Այստեղ կանգնած մարդիկ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, բայց նույնքան էլ Հայաստանի Հանրապետության անվտանգության գրավականն է, որովհետև այստեղ կանգնածները հասկանում են, որ Կասկադում ձեռք ձեռքի տված սիրահար զույգի անվտանգության երաշխավորն Արցախի սահմանին ավտոմատը ձեռքին պինդ բռնած զինվորն է: Ես այստեղ եկել եմ՝ զրուցելու տունը կորցրած եղբայրներիս հետ, Շուշիից, Քարինտակից, Հադրութից, Մարտունու Ասկերանից, Մարտակերտի գյուղերից, բոլոր նրանց, ում աչքերի մեջ նայելով՝ իշխանությունը ստում է և չի համարձակվում ասել, որ մեր հայրենիքն օկուպացված է: Պարզապես չեն ասում դա, վախենում են օկուպանտից և սխալվում են, պետք է վախենալ նրանցից, ովքեր երկու անգամ ու դեռ շատ անգամներ ծնկի են բերելու օկուպանտին, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատերի տակ աղոթած ու Հադրութում գերեզման թողած մեր հայրենակիցներից պետք է վախենան: Եկել եմ՝ հարազատ կորցրած հայրենակիցներից ներողություն խնդրելու և ասելու, որ իրենց հերոսների պահած ու շահած հողը պատառ-պատառ, մեծ ու փոքր կտորներով իրենց մեջքի հետևում ծախում են: Սուտ է, իրենց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս, իսկ ծախելն անում են դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես բոլորիս փրկություն են բերել, մի բան էլ մեր վրա են մուննաթ գալիս, եկել եմ՝ զրուցելու պայքարից հիասթափված մեր ընկերների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա