Ներքին 4 տարի առաջ - 19:55 05-04-2022

Մարդուն կարելի է հասցնել այն գիտակցության, որ ինքնավռնդվի. Էդգար Ղազարյան

Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին ներկա ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հանրահավաքն ուշացած չէ, ասաց, որ իհարկե, ընդդիմությունից ակնկալիքը միշտ էլ եղել է ավելի ակտիվ գործողություն, բայց ցանկացած քայլ էլ կարող է տալ արդյունք, եթե նպատակային և կազմակերպված բնույթ ունենա։ Այս հանրահավաքը սիմվոլիկ է՝ ուժերը գեներացնելու, կենտրոնացնելու համար։

«Անկեղծ ասած, այստեղ հանրահավաքին մասնակցելու ակնկալիքով ու սպասումներով չեմ եկել, և եթե պետք է այստեղ ելույթներ հնչեն, կամ նրանց ճանապարհորդությունների մասին հայտարարություններ անեն, դա ինձ քիչ է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում են ընդդիմությունից, առաջնորդներից, նախաձեռնողներից վճռական քայլեր ու գործողություններ, որոնք հնարավորություն կտան մեկ րոպե շուտ վռնդելու իշխանություններին, որոնք ամենամեծ թշնամին են համարվում»,- նշեց նա։

Հարցին, թե այժմ ի՞նչ գործողություններ է սպասում ընդդիմության կողմից, պատասխանեց, որ խնդրի վերջնական լուծումն այն է, որ հայ ժողովրդի ամենամեծ թշնամին պետք է վռնդվի իշխանությունից, իսկ առհասարակ՝ մարդուն կարելի է հասցնել այն գիտակցությանը, որ ինքնավռնդվի։

Անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպմանը՝ ասաց, որ այն ունի նախապատմություն. հանդիպումից առաջ Ադրբեջանը ՀՀ-ին ներկայացրել է հինգ կետից բաղկացած առաջարկներ, և վարչապետի ու ԱԳՆ-ի մակարդակով հայտարարվել է, որ այդ հինգ կետերն ընդունելի են. «Այդ հանդիպմանը նախորդում են ռազմական գործողությունները և ուժերի վերադասավորումն Արցախում, որի մասին հայտարարել է վարչապետն ԱԽ նիստի ընթացքում, նախորդում է Ալիևի հայտարարությունը, որ պետք է կնքել խաղաղության համաձայնագիր։ Այն, ինչ նախատեսվում է վաղը, վերջնական կապիտուլյացիայի ամրագրում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը

Ձեզ գուցե հետաքրքրի