Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:52 05-04-2022

Նարեկ Սարգսյանը ենթարկվել է վիրահատության. նա դեռ կալանքի տակ է

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որն առավել հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով, այն քչերից է, որ քաղաքական իշխանության փոփոխվելուց հետո շարունակում է մինչ այժմ մնալ անազատության մեջ։ 2018-ից հետո բազմաթիվ մեղադրանքներ առաջադրվեցին նախկինների և նրանց մերձավորների նկատմամբ, այդ թվում՝ Սարգսյան եղբայրների։ Սաշիկ Սարգսյանի որդիներից Հայկը որոշ ժամանակ անցկացրեց կալանքի տակ, հիմա ազատության մեջ է, իսկ Նարեկը պատիժը կրում է բանտում։

Վերջինիս պաշտպան Աշոտ Ստեփանյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ թե՛ պաշտպանական կողմը, թե՛ դատախազությունը Վերաքննիչ բողոք են ներկայացրել, նիստի օրը դեռևս հայտնի չէ. բողոքը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Փաստաբանն ասաց, որ իրենք պատժի մասով համաձայն չեն առաջին ատյանի դատարանի վճռի հետ։ Անդրադառնալով Նարեկ Սարգսյանի առողջական խնդրին, մասնավորապես, որ նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ասաց, որ Սարգսյանն այժմ ՔԿՀ-ում է, ենթարկվել է վիրահատության, որից հետո առողջական վիճակը լավացել է։ Նա չցանկացավ նշել, թե ինչ վիրահատության է ենթարկվել իր պաշտպանյալը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակել էր Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվել էր 3,5 տարի ժամկետով ազատազրկումը: Նշենք, որ դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Նարեկ Սարգսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված կարգով:

Հիշեցնենք նաև, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերման պահին ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Նարեկ Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար, իսկ նախորդ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, մնացել էր անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա