copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 11:49 05-04-2022

Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում, կփորձեմ թե՛ աշխարհի, թե՛ օլիմպիական խաղերի հաղթող ճանաչվել. Մալխաս Ամոյան

Այս մասին «Զվարթնոց»–ում լրագրողների հետ զրույցում ասաց Մալխաս Ամոյանը, որը Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց չեմպիոն իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում:

«Լավ մարզավիճակում էի գտնվում, դա իմ մարզիչների, հորեղբայրներիս, ինձ օգնողների շնորհիվ էր, և լավ մարզավիճակով հաղթող ճանաչվեցի»,–ասաց Ամոյանը։«Ինձ շատ բարդ էր թվում, բայց առաջին փորձից հաջողվեց Եվրոպայի առաջնության հաղթող ճանաչվել օլիմպիական քաշային կարգում»,–ասաց մարզիկը։

Նրա խոսքով՝ հաղթանակից հետո, ոգևորիչ է տեսնել հասարակության արձագանքը․« Շատ եմ ուրախանում այդ արձագանքից։ Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում, կփորձեմ 77 կգ քաշային կարգում թե աշխարհի, թե օլիմպիական խաղերի հաղթող ճանաչվել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել