Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:11 04-04-2022

«Խաղաղության պայմանագրով» հաստատվելիք պայմաններն ամբողջությամբ թելադրված են Բաքվից․ Ղազինյան

«Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին ապրում և շնչում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմնագիր կնքելու երազանքով և, գերբնական ճիգեր գործադրելով, փորձում է համոզել հայ հասարակությանը, որ դա բխում է Հայաստանի շահերից»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Որպեսզի պարզենք այս պնդման հիմնավորվածությունը, կատարենք մի շատ պարզ վարժություն:

Այսպես, խաղաղությունը միջազգային պրակտիկայում հաստատվում է երկու եղանակով.

1. Պատերազմի ավարտին հաստատված ուժերի նոր բալանսով (ստատուս քվո)

2. հակամարտող կողմերից մեկի կապիտուլյացիայով:

Կոնկրետ Արցախի (Հայաստանի) և Ադրբեջանի միջև հակամարտության պարագայում 44-օրյա պատերազմի ավարտին ուժերի հավասարակշռության մասին խոսելն առնվազն անմտություն է, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական փաստաթուղթը որևէ կերպ չի հաստատում ուժերի բալանս, իսկ դրա գրեթե բոլոր կետերը ուղիղ հակասության մեջ են հայկական շահի հետ: Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմն ավարտվել է հայկական կողմի փաստացի կապիտուլյացիայով, ինչի իրավաբանական ձևակերպումը պետք է ամրագրվի խաղաղության պայմանագրով:

Ադրբեջանը դեռևս մարտի 10-ին Հայաստանին է փոխանցել խաղաղության իր պայմանները և հրապարակել է դրանք, իսկ նիկոլները պնդում են, որ իրենց առաջարկները Ադրբեջանին են փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որոնք մինչ օրս գաղտնի են պահվում, իսկ դրան ծանոթանալու մեր բոլոր ջանքերը՝ բախվում պատին։ Այսինքն պնդել, որ կապիտուլյացիան իրավաբանորեն ձևակերպելը բխում է Հայաստանի և Արցախի շահերից, նշանակում է ստանձնել Ադրբեջանի և Թուրքիայի շահերի լոբբիստի, նույնն է թե՝ ազդեցության կամ փաստացի գործակալի գործառույթը, քանի որ խաղաղության պայմանագրով հաստատվելիք խաղաղության պայմաններն ամբողջությամբ թելադրված են Բաքվից, ստորացուցիչ են Հայաստանի և Հայ մարդու համար, անարգում են Արցախի ազատագրական պայքարում իրենց կյանքը զոհաբերած մոտ 15 000 Հայի հիշատակը և վերջնականապես կոտրում են Հայաստանի և Հայ մարդու ողնաշարը:Վստահաբար կարող ենք պնդել, որ այդ առաջարկների մեջ չկա Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը Հայաստանի կողմից:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և մնացած նիկոլները, առաջ մղելով խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը, ապահովում և պաշտպանում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը՝ դրանով իսկ գործելով դավաճանական ծրագրի վերջին արարը:

Հ.Գ. Հատկանշական է, որ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը օրակարգ բարձրացավ պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալվող ռազմական հատուկ օպերացիայի ամենաակտիվ շրջանում, իսկ դրա մոդերացիան այս պահին իրականացնում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ հայտարարած Եվրոպական խորհրդի նախագահը»,- ամփոփել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան