Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:02 04-04-2022

«Ձեր անօդաչուները սպանում են մեր զինվորներին». Թուրքիայում ՌԴ դեսպանը՝ թուրքական թերթին

Ռուս հասարակությունը ցավագին է ընդունում այն փաստը, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարում է հարվածային «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը՝ թուրքական ձախակողմյան «Aydinlik» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ermenihaber-ը։

«Ինձ այստեղ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ վերաբերվում թուրքական ԱԹՍ-ների մատակարարմանն Ուկրաինային: Ազնիվ կլինեմ. դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավագին են ընկալվում այդ մատակարարումները ռուսական հանրության շրջանում: «Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին»։

Շարունակելով միտքը, դեսպանը շեշտել է, որ օրինակ Ռուսաստանը զենք չի մատակարարում նրանց, որոնք կռվում են թուրքական բանակի դեմ։

«Ի դեպ, նշեմ. այն երկիր, որը հավակնում է լինել Թուրքիայի դաշնակիցը, սովորություն ունի զգալի քանակի զենք փոխանցել նրանց, ում դեմ կռվում են թուրք զինվորները, իսկ այդ ամենն Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,- ակնարկային հարցադրում է արել ռուս դիվանագետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան