copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:44 04-04-2022

ՊՆ զինծառայողը Նոր Գեղիում Mercedes-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել քարերի վրա

Ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։30-ից 07-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Շիրազ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել քարերի վրա, մասամբ վնասելով նաև բնակչի տան ցանցե ցանկապատը, գրում է shamshyan.com-ը

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Ըստ աղբյուրի՝ վարորդ Շիրազ Բ․-ն ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ