copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:52 02-04-2022

Կիևի շրջանն ազատագրվել է ռուսական զորքից. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը Ֆեյսբուքում գրել է, որ Կիևի շրջանն ամբողջությամբ ազատագրվել է ռուսական զորքերից։

Նախագահ Զելենսկու գրասենյակը կամ գերատեսչությունն այս մասին պաշտոնապես դեռ չի հայտարարել։

«Իրպենը, Բուչան, Գոստոմելը և Կիևի ողջ շրջանն ազատագրվել են զավթիչներից»,- գրել է Մալյարը։