Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 02-04-2022

Զելենսկին ռուսներին կոչ է արել բոյկոտել գարնանային զորակոչը բանակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 2-ի գիշերը հղած իր տեսաուղերձում ռուսներին կոչ է արել բոյկոտել գարնանային զորակոչը բանակ, որը սկսվել է ապրիլի 1-ին։

«Զգուշացրե՛ք յուրաքանչյուր այդպիսի զորակոչիկի, նրանց ծնողներին. մեզ այստեղ նոր սպանված մարդիկ պետք չեն։ Պահպանեք ձեր երեխաներին, որպեսզի նրանք չդառնան չարագործներ։ Մի ուղարկեք նրանց բանակ, ամեն ինչ արեք, միայն թե նրանք ապրեն՝ տանը։ Իրենց տանը»,- ասել է Զելենսկին՝ դիմելով ռուսերեն։

Ուկրաինայի նախագահը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և ռազմական հանցագործություն է անվանել Ղրիմի բնակիչներին ռուսական բանակ զորակոչելը։ Նա հայտարարել է, որ սա ևս մեկ փաստարկ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման օգտին։

«Ուզում եմ ասել Ղրիմի բոլոր բնակիչներին՝ սաբոտաժի ենթարկեք այս պատմությունը։ Դրա ցանկացած փուլում: Իսկ եթե չստացվի, ապա մի կատարեք հանցավոր հրամանները և առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվեք, հանձնվեք Ուկրաինայի զինված ուժերին։ Մենք ամեն ինչ հասկանում ենք: Դուք կապրեք»,- ասել է Զելենսկին՝ դիմելով ուկրաիներենով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով