Արտաքին 4 տարի առաջ - 11:26 02-04-2022

Զելենսկին դիմել է Ղրիմի բնակիչներին

Նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Ռուսաստանի՝ ժամանակավորապես օկուպացված Ղրիմի բնակիչներին մոբիլիզացնելու փորձը՝ նրանց Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ ներգրավելու համար։ Երկրի ղեկավարը դիմել է ղրիմցիներին և հորդորել ցանկացած հնարավորության դեպքում հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։
Այդ մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Զելենսկու կոչին։
Նախագահը Ղրիմի բնակիչներին իր բանակ տանելու Ռուսաստանի Դաշնության փորձերը համարել է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և ռազմական հանցագործություն։
Սրա համար ագրեսոր երկիրը պատասխանատվություն կկրի, ընդգծել է նա։ Բացի այդ, Կրեմլի նման գործողությունները «փաստարկ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու համար»։
«Ուստի ես ուզում եմ նաև Ղրիմի բնակիչներին ասել՝ ցանկացած փուլում սաբոտաժ արեք այս պատմությունը, և եթե չստացվի, ապա մի կատարեք հանցավոր հրամանները և առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվեք։ Հանձնվեք Ուկրաինայի զինված ուժերին։ Մենք ամեն ինչ կհասկանանք», նշել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը