Ներքին 4 տարի առաջ - 19:01 01-04-2022

Մենք վերադարձել ենք 91 թվականը, հիմա նորից պետք է սկսենք պայքարել մեր իրավունքների համար. հադրութցի

Այսօր՝ 2022 թ. ապրիլի 1-ին, մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ ԱԳՆ-ում նրան դիմավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները: Այդ ընթացքում ՀՀ ԱԳՆ-ի դիմաց էին հավաքվել մի խումբ արցախցիներ և փորձում էին հանդիպել ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

«Մենք հանդիպում ենք պահանջում ԵԱՀԿ գործող նախագահի հետ, որն այս պահին գտնվում է Հայաստանում։ Քանի որ երկար բացակայությունից հետո ԵԱՀԿ-ն նորից ուզում է զբաղվել Արցախի և Ադրբեջանի խնդիրներով, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ ֆորմատով են այս պահին լինելու բանակցությունները, քանի որ 30 տարվա ընթացքում Արցախը ամբողջությամբ դուրս է մնացել բանակցային գործընթացից։ ԵԱՀԿ-ն հաշվի չի առել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը։ Մենք ուզում ենք, որ մեր ինքնորոշման իրավունքը ճանաչվի, քանի որ մենք այն ժողովուրդն ենք, որ իրականացրել ենք ազգային-ազատագրական շարժում։ Հիմա մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարևոր է առավել քան երբևէ, քանի որ Արցախում գործում է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, և մեզ զրկել են ինքնապաշտպանվելու իրավունքից։ Սա արդեն դուրս է խաղաղապահ զորքերի իրավասությունից: Մենք վերադարձել ենք 91 թվականը, երբ որ իրավազուրկ էինք, հիմա նորից պետք է սկսենք պայքարել մեր իրավունքների համար»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Կարամյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ