Ներքին 4 տարի առաջ - 14:44 01-04-2022

Դուք «զոռբայությամբ» իշխանությունը պահելու բոլոր գործիքներն օգտագործում եք. Լիլիթ Գալստյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։


Մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ օրենքի ընդունման շրջանակներում առատորեն օգտագործվեցին ֆորսմաժոր և իշխանության վակուում բառերը, սակայն իշխանության ֆորսմաժորը վերաբերում է ՏԻՄ-ին։

«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ֆորսմաժորային իրավիճակ է ստացվում Փարաքար, Վարդենիս, Գորիս, Քաջարան, Թալին, Վանաձոր համայնքներում, որտեղ քաղաքական մեծամասնությունը եթե ոչ հաղթել, ապա ձայնային առավելություն է գրանցել։ Քաղաքական մեծամասնություն, դուք որ խոսում եք, մի՞թե չտեսաք, որ իշխանությունը պահելու համար օգտագործում եք երկու գործիք, մի՞թե երեք տարիների ընթացքում անցնող փորձը ցույց չտվեց, որ իշխանությունը պահելու կամ, ինչու չէ, զավթելու համար ունեք երկու գործիք՝ մեկը դատական իշխանությունն է, մյուսը՝ քաղաքական իշխանության մեծամասնության գործիքը։ Դուք օգտագործում եք իշխանությունը պահելու «զոռբայության» բոլոր գործիքները»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում