copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:29 31-03-2022

Վրաստանի քաղաքացին ծրագրել է սադրանք իրականացնել ռուսական ռազմական կոնտինգենտի դեմ․ Հարավային Օսիայի ՊԱԿ

Մարտի 26-ին Հարավային Օսիայի ինքնահռչակ Հանրապետության ՊԱԿ-ը Ցխինվալիի շրջանի Գոյիատա գյուղի շրջակայքում ձերբակալել է Վրաստանի քաղաքացի, 1987 թվականին ծնված Լևան Մաչաբելիին։
Ըստ Հարավային Օսիայի ՊԱԿ-ի՝ «փաստի առթիվ օպերատիվ-որոնողական և քննչական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Լ.Մաչաբելին 2005-2009թթ. եղել է Վրաստանի զինված ուժերի 3-րդ բրիգադի զինծառայող և ակտիվ մասնակցել 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողություններին։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Լ.Մաչաբելին փորձել է միանալ վրացական ազգային լեգեոնին և որպես կամավոր մասնակցել Դոնբասում ռուսական զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին։
«Երբ նրան դա մերժել են առողջական խնդիրների պատճառով, Լ.Մաչաբելին որոշել է անօրինական մուտք գործել Հարավային Օսիայի տարածք և սադրանք կատարել հանրապետությունում տեղակայված ռուսական զորախմբի դեմ։
Որպես Լ.Մաչաբելիի հանցավոր մտադրությունը հաստատող ապացույցների բազա՝ կոմիտեն ստացել է նշված անձի կողմից նախապես պատրաստված տեսանյութեր, որոնցում նա, դիմելով Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարությանը, ինչպես նաև վրացի զինվորականներին, ուղղակիորեն հայտարարում է, որ «կհարվածի ռուսներին» Վրաստանից։ Պարզվել է նաև, որ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները, որոնք մարտի 26-ին վրացական կողմից հսկել են պետական ​​սահմանը Քերե բնակավայրի տարածքում, անարգել թողել են Լ.Մաչաբելիին անցնել սահմանը և ոչ մի քայլ չեն ձեռնարկել նրան կալանավորելու համար»,- պարզաբանել են ՊԱԿ-ից, հավելելով, որ ներկայումս այս անձի նկատմամբ նախաքննությունը շարունակվում է։
«ՀՕՀ ՊԱԿ-ը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ վրացական արմատական, արևմտամետ և ծայրահեղական ուժերի ցանկացած փորձ՝ ուժ գործադրելու ռուս և հարավօսական ռազմական անձնակազմի վրա, կդիտարկվի որպես միջազգային դիվերսիա և ահաբեկչական գործողություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասվում է հաղորդագրությունում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում