Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:14 31-03-2022

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Պատժամիջոցների ցանկը ներառում է 13 ֆիզիկական անձ և 21 կազմակերպություն. ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, նոր սահմանափակումները պայմանավորված են կիբերտարածությունում Ռուսաստանի գործողություններով։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, ռազմական ոլորտում կարևոր դերակատարում ունեցող տեխնոլոգիական ընկերություններին։

«Ռուսաստանը ոչ միայն շարունակում է ոտնահարել Ուկրաինայի ինքնիշխանությունն իր անհիմն ագրեսիայով, այլև ուժեղացրել է հարձակումները խաղաղ բնակչության և բնակեցված տարածքների վրա,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։- Մենք կշարունակենք թիրախավորել Պուտինի ռազմական մեքենան բոլոր կողմերից, քանի դեռ այս անիմաստ պատերազմը չի ավարտվել»:

«Նոր պատժամիջոցները նախատեսված են Կրեմլի սխեմաների և տեխնոլոգիական ընկերությունների դեմ պայքարի համար, որոնք գործում են՝ ներդրված պատժամիջոցները շրջանցելով»,- Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ապա հավելել, որ իրենք վճռական են պատասխանատվության ենթարկելու ՌԴ-ին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են