copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:59 31-03-2022

Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, երկրորդինը՝ ծայրահեղ ծանր․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։

«Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։

Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,–գրել է Գեղամ Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող