copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:43 30-03-2022

Ակնհայտ է, որ Կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է որպես իր ենթակաների կամ «աշխատողների». Արման Թաթոյան

Հայաստանի ահագնացող մեկ այլ խնդիր է՝ խորհրդարանական վերահսկողության դերի և որպես Կառավարությանը զսպող ժողովրդավարական մեխանիզմի նսեմացումը:
Ակնհայտ է, որ Կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է՝ որպես իր ենթակաների կամ «աշխատողների»: Այս վերաբերմունքով պայմանավորված՝ նույն ընկալումն է նաև Կառավարությունում ու, առհասարակ, արդեն ողջ հասարակությունում:

Դրանով պայմանավորված՝ կառավարող խմբակցության պատգամավորները չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն:

Պատգամավորներն առավելագույնը պաշտպանվում են «քաղաքական որոշում» կամ «քաղաքական թիմ» իրենց համար ձևավորած փրկողակներով: Իրականում, ակնհայտ է, որ խոսքը Կառավարության կամ որ նույնն է՝ Կառավարության ղեկավարի որոշման մասին է:

Նրանք, օրինակ, ինքնամոռաց գովերքում են Կառավարության ցանկացած նախաձեռնություն:

Պատգամավորներն իրենք նախաձեռնություններով հանդես են գալիս «անմեղ» հարցերով, իսկ կարևոր կամ զգայուն հարցերով նախաձեռնության համար նրանց հատկացվում են այնպիսիք, որոնցով Կառավարությունը փորձում է խուսափել շրջանառության ու քննարկումների բարդ գործընթացից և հարցը լուծել արագ ու առանց ավելորդ հանրային ու առավել ևս միջազգային ուշադրության: Այս արատավոր պրակտիկան հատկապես զարգացավ COVID-19-ի համավարակից սկսած:

Հիմա արդեն ակնհայտ է, որ Կառավարությունն ու Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը ղեկավարվում են «միևնույնն է՝ որոշումն ընդունվելու է» սկզբունքով, քանի որ գիտեն, որ ցանկացած օրենք ընդունելու կամ հարց լուծելու համար ԱԺ միայն կառավարող խմբակցության ձայները բավարար են:

Նման պրակտիկայով վերևից զրոյացվում են դարձվում նաև հասարակական վերահսկողության մեխանիզմները, այսինքն՝ Կառավարության ու ԱԺ կառավարող խմբակցության պրակտիկայով: Այս կերպ նաև աղավաղվում է իրավունքի գերակայության էությունը:

Այս ամենին էլ գումարվում այն պրակտիկան, որ այն մարմիններում, որոնք անկախ են Կառավարությունից ու ԱԺ-ից, նշանակումները կատարվում են միայն ԱԺ կառավարող խմբակցության ձայներով՝ օժտելով այդ մարմիններին միայն կառավարող մեծամասնության լեգիտիմությամբ: Փակ գաղտնի քվեարկություններին էլ ստացվում են «կողմ» ձայներ, իսկ հետո նման արդյունքը դառնում է հպարտություն կառավարող մեծամասնության համար: Անգամ կար տեսագրություն, երբ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորը քվեարկության է մտնում հեռախոսով. չի բացառվում, որ քվեարկությունների հարցում կա վերահսկողության նման մեխանիզմ:

Փաստացի, ձևավորվում է այն, ինչ միջազգային պրակտիկայում կոչվում է քաղաքական մեծամասնության դիկտատուրա:


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը