copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:36 30-03-2022

Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն լինի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել պատերազմի 34-րդ օրվա ամփոփմամբ, որում մեկնաբանել Է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտի 29-ին Ստամբուլում կայացած խաղաղ բանակցությունների նոր փուլի արդյունքները:
Ազդանշանները, որոնք մենք լսում ենք բանակցային հարթակից, կարելի է դրական անվանել։ Բայց այդ ազդանշանները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները։ Իհարկե, մենք տեսնում ենք բոլոր ռիսկերը։ Իհարկե, մենք հիմքեր չենք տեսնում վստահելու մի պետության առանձին ներկայացուցիչների խոսքին, որը շարունակում է պատերազմել մեր կործանման համար։ Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն: Ուկրաինացիներն ներխուժման այս 34 օրերի և Դոնբասում պատերազմի ութ տարիների ընթացքում արդեն սովորել են, որ կարելի է վստահել միայն կոնկրետ արդյունքին։
Իհարկե, Ուկրաինան պատրաստ է բանակցությունների և կշարունակի բանակցային գործընթացը այնքանով, որքանով դա կախված է մեզանից։ Մենք հույս ունենք արդյունքի հասնել։ Պետք է լինի իրական անվտանգություն մեզ համար, պետության, ինքնիշխանության համար։ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորված լինեն: Ինքնիշխանության և մեր տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն կարող լինել և չեն լինի։ Սրանք հստակ սկզբունքներ են, հնարավոր արդյունքի հստակ տեսլական։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում