copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:16 30-03-2022

Պուտինը ստեղծել է համաշխարհային պարենային ճգնաժամ. Վենդի Շերման

Ռուսական ներխուժումն Ուկրաինա պարենի խիստ պակաս է առաջացրել երկրում և նախադրյալներ է ստեղծում համաշխարհային պարենային ճգնաժամի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է CNN-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

Նրա տվյալներով՝ ռուս զինվորականները ռմբակոծել են առնվազն երեք քաղաքացիական նավ, որոնք ապրանքներ էին տեղափոխում Սև ծովի ջրային ավազանից։ Նաև, Շերմանի տեղեկություններով, Ռուսաստանի ռազմածովային նավատորմն արգելափակում է մուտքը դեպի ուկրաինական նավահանգիստներ՝ Կիևին զրկելով հացահատիկ արտահանելու հնարավորությունից և թույլ չտալով սննդամթերքով բեռնված 94 նավերին դուրս գալ Միջերկրական ծով:

«Քանի դեռ Պուտինը շարունակում է իր պատերազմը, քանի դեռ ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել ուկրաինական քաղաքները և արգելափակել մարդասիրական ավտոշարասյուները, քանի դեռ պաշարման մեջ գտնվող խաղաղ բնակիչները չեն կարող հասնել ապահով վայրեր, այս հումանիտար ճգնաժամը միայն կսրվի։ Այս պատերազմը սկսել է Վլադիմիր Պուտինը։ Նա ստեղծել է համաշխարհային պարենային ճգնաժամ։ Եվ նա միակն է, ով կարող է կանգնեցնել դա»,- հայտարարել է Շերմանը։

Նա նշել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են մնալ գյուղմթերքի խոշոր արտադրողները. ցորենի համաշխարհային արտահանման մոտ 30%-ը, եգիպտացորենի 20%-ը և արևածաղկի ձեթի արտահանման 75%-ը գալիս են Սևծովյան տարածաշրջանից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից