copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:36 29-03-2022

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանին: Որպես բնակիչների հետ շփման առաջին օղակ կարևորելով վարչական շրջանների համակարգված աշխատանքը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նորանշանակ ղեկավարից ակնկալում է բովանդակային փոփոխություններ ու ծառացած խնդիրների հարցում՝ հիմնարար լուծումներ, NEWS.am-ը տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանից:

«Համայնքի առջև ծառացած խնդիրներին հիմնարար լուծումներ տալու համար կան ոլորտներ, որտեղ բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ: Դուք եք այն առաջնային օղակը, որն ուղիղ կապի մեջ պետք է լինի բնակիչների հետ և տեղում ծանոթանա բարձրացվող խնդիրներին»,- նշել է քաղաքապետ։

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող