copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:17 29-03-2022

Յուրայինները սկսել են ընդօրինակել Փաշինյանին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ՝ Թատրոնի համաշխարհային օրը, օպերային թատրոնում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր։ Կառավարական օթյակում էին ԿԳՄՍ նախարարը, Երեւանի քաղաքապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով նստած էր թզբեհը ձեռքին։ Ամիսներ առաջ էլ Փաշինյանն էր ԱԺ գնացել թզբեհով, որը, փաստորեն, վարակիչ է եղել, եւ յուրայինները սկսել են ընդօրինակել նրան։

Առհասարակ՝ առաջին դեմքի օրինակը միշտ է վարակիչ եղել։ Նույնկերպ Տեր-Պետրոսյանի ժամանակ մարդիկ սկսեցին մուշտուկ օգտագործել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սկուտեր վարելը մոդայիկ դարձավ։ Էլ չենք խոսում առաջին դեմքի նման խոսելու, նրա բառապաշարն ընդօրինակելու փորձերի մասին։ Ուստի պետք չէ զարմանալ, որ հանրային խոսքի գռեհկաբանություններն ու հայհոյախոսությունն այսօր աղետալի չափերի են հասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել