Ավելին 4 տարի առաջ - 23:59 28-03-2022

Իմ մահվան մասին սուտ տեղեկություններ են տարածում. Անդրե

Երգիչ Անդրեն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է իր մահվան մասին տարածվող լուրերի մասին.

«Բարի երեկո իմ հայ ժողովուրդ,իմ ազգ, իմ հետևորդներ։Ստիպված եմ այս վիճակում հիմա այս տեսանյութը հրապարակել։ Ուզում եմ ասել, որ իմ մահվան մասին սուտ տեղեկություններ են տարածում, մի հավատացեք դրանց, ինչպես տեսնում եք ողջ եմ։Կարծում եմ միտումնավոր է այս աղմուկը բարձրացվել, բոլորիդ շատ ավելի կարևոր հարցերից շեղելու համար։Խնդրում եմ ինձ ուշադրության կենտրոնում մի պահեք, իմացեք, որ կեղծ լուրեր են, զգոն եղեք ,քանզի այս պահին շատ ավելի մեծ խնդրներ են մեր ազգի առջև, մեր բոլորի առջև ծառացած, որոնք միայն զգոնության և միասնականության միջոցով կարող ենք հաղթահարել։Մի փոքր առողջական խնդիր ունեմ,կապված ողնաշարիս հետ, բայց հավատում եմ, որ Տերն ինձ ապավեն է, ավելի զորավոր է, և ձեր աղոթքների շնորհիվ շուտով ոտքի կկանգնեմ։Շնորհակալ եմ բոլոր մարդկանցից, ովքեր անհանգստանում են, աղոթում են, գրում են, զանգում են։Ամուր կացեք։Ձեզ շատ սիրում եմ»,- գրել է երգիչը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում