Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 20:45 28-03-2022

Եթե մեր անվանի հրամանատարներին չբարձրացնենք և մատաղ սերնդին չներկայացնենք, նրանց անունները մոռացության կտրվեն. գնդապետ

Այսօր՝ մարտի 28-ին, Նելսոն Ստեփանյանի ծննդյան տարեդարձի առիթով Երևանի կենտրոնում գտնվող Մանկական զբոսայգում տեղադրված Նելսոն Ստեփանյանի կիսանդրու մոտ էին հավաքվել և հարգանքի տուրք էին մատուցում նրա անունը կրող՝ Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի սաները, ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները՝ գնդապետի գլխավորությամբ, ինչպես նաև տարբեր բարձրաստիճան զինվորականներ և Հայրենական պատերազմի մասնակից վետերաններ։

«Նելսոն Ստեփանյանն ինձ համար ոչ միայն օրինակ է, այլև ոգեշնչող մարդ, որովհետև նա այն եզակի մարդկանցից է, որ ունի Սովետական Միության կրկնակի հերոսի կոչում»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Էրիկ Սարգսյանը։

Միջոցառման նախաձեռնողը «Հայաստանի վետերանների միությունն» էր, որը զբաղվում է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների հարցերով՝ անկախ նրանից՝ վետերանները ողջ են, թե ոչ։

«Այսօր եթե մենք Հայրենական մեծ պատերազմների մեր վետերաններին չբարձրացնենք և մատաղ սերնդին չներկայացնենք, ապա նրանց անունները կամաց-կամաց մոռացության կտրվեն։ Մեր սրբազան պարտքն է այսպիսի տաղանդավոր զորավարներին ներկայացնել այսօրվա երիտասարդությանը։ Այդ նրանց սերունդներն էին, որ 90-ականներին մեծ հաղթանակ տարան Արցախյան գոյամարտում»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց «ՀՀ վետերանների միության» նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը։

Մեզ հետ զրույցում գնդապետ-հետախույզ Պետրոս Պետրոսյանն էլ նշեց. «Ամեն տարի հերոսի ծննդյան օրը մենք լինում ենք այստեղ, քանի որ պարտավոր ենք լինել, և ես զարմանում եմ, որ որոշ մարդիկ անտեսում են նրան։ Ինչպե՞ս կարելի է անտեսել այսպիսի հերոսին։ Նելսոնն ամբողջ աշխարհում հայ ազգի պարծանքն է»։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում