Ներքին 4 տարի առաջ - 20:14 28-03-2022

էլեկտրաէներգիայի սակագների թանկացման մասով կարող եմ նշել 2 հիմնական գործոն․ Գարեգին Բաղրամյան

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անհրադարձել է նաև բնական գազի, ջրի և էլեկտրաէներգիայի թանկացումներին, մանրամասնելով թանկացման պատճառները․ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման հետ կապված սակագների թանկացումը հիմնականում պայմանավորված է եղել այն պայմանագրով, որը ունենք 15 տարվա վարձակալութամբ։ Այնտեղ գնագոյացումը բավական հստակ է, և 15 տարվա համար ունենք հիմնական ճշգրտման գործոններ։
Բնական գազի թանկացումը հիմնականում պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 2022 թվականի ապրիլի 1-ից գործարկվում է այն բանաձևը, որը դեռևս 2013 թվականի համաձայնագրով նախատեսված էր, որ պետք է սահմանին գազի գինը ճշգրտվի գազի ջերմատվությամբ պայմանավորված, բայց տարբեր պատճառներով հետաձգվում էր, ապրիլի 1-ից լիարժեք գործում է։ Այսինքն՝ գազի գինը սահմանին ենթարկվում է ճշգրտման կախված ջերմատվության գործակցից։ Հիմնական թանակցումը կախված է դրանից։
Իսկ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման մասով կարող եմ նշել 2 հիմնական գործոն՝ դա «Գազպրոմի» հետ ընդհանուր ձեռք բերված պայմանավորվածություն է, և նախատեսվում է առաջիկա 10 տարիների համար գնագոյացում Հրազդան հինգերորդ էներգաբլոկի համար, և միևնույն ժամանակ այդ պայմանավորվածությունները կապված են նաև Հայաստան ներկրվող գազի գնի հետ։
Այսինքն՝ առաջիկա 10 տարիների ընթացքում եթե գազի գինը փոփոխության էլ ենթարկվի, համապատասխանաբար նվազեցվելու է նաև այն գումարը, որը նախատեսված է «Հրազդան» հինգերորդ էներգաբլոկի համար։ Հաջորդ գործոնը պայմանավորված է այն վարկային կապիտալ-ներդրումների համար իրականացված վարկերի վերադարձի մարումների հետ կապված»- ասաց Գարեգին Բաղրամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից