Արտաքին 4 տարի առաջ - 11:23 28-03-2022

Ուիլ Սմիթը «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ հարվածել է Քրիս Ռոքի դեմքին

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ հարվածել է կոմիկ դերասան Քրիս Ռոքի դեմքին։ Հեռարձակումն իրականացրել է ABC հեռուստաալիքը։
Ռոքը հայտարարել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հավակնորդներին։ Ելույթի ժամանակ կոմիկը կատակել է Ջադա Փինքեթ Սմիթի՝ Ուիլ Սմիթի կնոջ «ապշեցուցիչ, շատ կարճ սանրվածքի» վերաբերյալ։ Ջադան տառապում է ալոպեցիայից՝ աուտոիմունային հիվանդությունից, որը հանգեցնում է մազաթափության: Վերջերս նա հայտարարել էր, որ այլևս չի թաքցնի դա։ Իսկ Ռոքի անհաջող կատակից հետո Սմիթը բարձրացել է բեմ և բռունցքով հարվածել նրա դեմքին:
Դերասանը նաև մի քանի խոսք է ասել Ռոքի հասցեին՝ իր տեղը վերադառնալուց հետո։ Միջադեպի պահին հեռարձակման ձայնն անջատվել է, ուստի հայտնի չէ, թե ինչ է ասել Սմիթը։ Այնուհետև Ռոքն ասել է. «Սա նշանակալի գիշեր է հեռուստատեսության պատմության մեջ»:
Դրանից հետո արարողությունը շարունակվել է սովորական հունով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում