copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:53 23-11-2021

Ուիլ Սմիթը կինոյում նկարահանվել է թմրավաճառին ունեցած պարտքի պատճառով

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն իր «Will» գրքի շնորհանդեսի ժամանակ Իդրիս Էլբային պատմել է, որ սկսել է նկարահանվել ֆիլմերում, քանի որ թմրավաճառին 10 հազար դոլար է պարտք եղել, հայտնում է Daily Mail-ը։

«Ես ստիպված էի վաճառել ամեն ինչ՝ իմ գեղեցիկ տունը, չորս մեքենան, երկու մոտոցիկլետը։ Ես ծայրահեղ վիճակում էի: Այսպիսով, ես 10,000 դոլար պարտք վերցրի իմ թմրավաճառ ընկերոջից և տեղափոխվեցի Լոս Անջելես», - հիշում է Սմիթը:

Նա հայտնվել էր նման ծանր իրավիճակում, քանի որ չէր վճարել հարկերը DJ Jazzy Jeff –ի հետ համատեղ ձայնագրած «Girls Aint Nothing But Trouble» հիթի համար։ Սմիթի խոսքերով, նա հիանալի գիտեր, որ պետք է հարկեր վճարի, բայց չէր ցանկանում դա անել։ Արվեստագետին թվում էր, թե հարկային համակարգը պարզապես կշրջանցի իրեն։

Այնուամենայնիվ, Լոս Անջելեսում դերասանը հանդիպել է The Prince of Beverly Hills սիթքոմի պրոդյուսերին, որը նրան հրավիրել է նկարահանվելու նախագծում։ Սակայն Սմիթը լուրջ չի վերաբերվել նրա խոսքերին և շարունակել է զբաղվել երաժշտությամբ։ Ի վերջո, արտիստին համոզել են հայտնվել սիթքոմում․ նա դեռ ջերմությամբ է հիշում իր կյանքի այս շրջանը։

«Ինձ վճարում էին ամենահիմար բաները մտածելու և դրանք հեռուստատեսությամբ անելու համար։ Դա իմ աշխատանքն էր, այնքան հրաշալի ժամանակ էր», - ամփոփել է Սմիթը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում