copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:40 27-03-2022

Արեստովիչը հորդորել է չծաղրել ռուս ռազմագերիներին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կոչ է արել ուկրաինացիներին՝ մարդկայնորեն վերաբերվել ռուս ռազմագերիներին։
Արեստովիչը հիշեցրել է, որ նման գործողությունները որակվում են որպես ռազմական հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն։
«Բոլորին հիշեցնում եմ, որ մենք եվրոպական երկրի եվրոպական բանակն ենք, բանտարկյալների հետ վարվում ենք Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ անկախ ձեր անձնական էմոցիոնալ դրդապատճառներից»,- հորդորել է նա։
Մարտի 27-ի կեսօրին Al Arabiya հեռուստաընկերության նախկին լրագրող Մարիա Դուբովիկովան և Bellingcat հետաքննական նախագծի հիմնադիր Էլիոթ Հիգինսը տեսանյութ էին հրապարակել, որտեղ իբր ուկրաինացի զինվորները հարցաքննում են ռուսական համազգեստով գերի ընկած մի քանի մարդկանց, այնուհետև կրակում նրանց ոտքերին։
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել փաստի առիթով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը