copy image url
Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 19:05 27-03-2022

Հիմա պետք է այս շինաղբը թափել, ստեղծել նոր պետություն․ ԱՍԱԼԱ-ի անդամ

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի իրականացրած գործողության 50-ամյակին ընդառաջ «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է յանիկյանական ու նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք:
Գուրգեն Յանիկյանը 1973 թ․ հունվարի 27-ին 13 փամփուշտ էր արձակել Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա, ինչի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն ծերության պատճառով 8 տարի անց ազատ է արձակվել։ Յանիկյանը մահացել է 1984 թ․։ Նրա աճյունասափորը հայրենիքում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ամփոփվեց 2019 թ․ մայիսի 5-ին։ Այսօր՝ մարտի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ հիշատակի ու խնկարկման արարողություն։
«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք մեր ծերունի հերոսին, որը 78 տարեկան հասակում զենք վերցրեց և հայ ժողովրդի վրեժը լուծեց։ Նա ցույց տվեց, որ թուրքի հետ պետք է խոսել իր՝ զենքի լեզվով։ Մենք մեր երկրի մեջ, մեր հողի մեջ, որտեղ պապենականորեն 5000 տարի ապրում ենք, կռիվ ենք տալիս մեր գոյության համար այսօր։ Հայ ժողովուրդը այսօր կորցրել է իր տեղն ու դերը, քանի որ ձախողվել և դավաճանվել է ներսից։ Հայը մեկ անգամ էլ պետք է հավաքի իր ուժերը և ցույց տա աշխարհին, որ հայի հետ չեն խոսում «դու»-ով։ Երբ հայը կորցրեց ամբողջական Հայաստանի իր տեսլականը, սկսեց պարտվել, դարձավ չարչի և ողորմելի, քանի որ չուներ ապագայի տեսլական։ Ներկա պահին Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել երկրաշարժ, քանդվել է հայոց պետականությունը, քանդվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններ։ Հիմա պետք է այս շինաղբը թափել, ստեղծել նոր պետություն՝ նոր հիմքի վրա և թույլ չտալ, որ հայի արգանդը ծնի դավաճաններ, ովքեր կդավաճանեն հայ զինվորին, հայոց հողին, հայոց գրին և հայոց գրականությանը։ Յանիկյանը իր օրինակով ցույց տվեց, որ հայ անհատը՝ 78-ամա ծերունին, կարող է հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխել։ Յանիկյանից ընդամենը 2 տարի հետո ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ), որը 8 տարվա կռվի ընթացքում թուրքերին ահ ու սարսափի մատնեց։ Թուրքը, որ ՆԱՏՕ-ի երկրորդ մեծ ուժն է, սարսափի մեջ էր ամբողջ աշխարհում։ Հայ անհատները կատարեցին 320-ից ավելի գործողություն, սպանեցին 42 թուրք դիվանագետ»,- այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած հիշատակի ու խնկարկման արարողության ժամանակ ասաց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Վազգեն Պետրոսյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում