Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:45 26-03-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Բոսֆորում ականի հայտնաբերումը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շաբաթ՝ մարտի 26-ին, հաստատել է, որ Բոսֆորի նեղուցում ավելի վաղ հայտնաբերված առարկան, պարզվել է, հին տեսակի ական է եղել։ Այս մասին նա ասել է TRT հեռուստաալիքի եթերում։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դա հին տեսակի ական է, վնասազերծվել է մեր ստորջրյա պաշտպանության խմբի կողմից։ Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասել է նախարարը։

Մարտի 26-ի առավոտյան տեղի ձկնորսները Սարիյեր-Թուրքելի հատվածում ական հիշեցնող առարկա են նկատել, Բոսֆորի երթևեկությունը դադարեցվել է երկու ուղղություններով։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է օբյեկտի վնասազերծման մասին, իսկ Բոսֆորը բացվել է նավերի տեղաշարժի համար։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ